Հետաքրքրում է ձեզ, թե ով է՞ հոգ տանելու ձեր երեխաների համար: Մեր մանկավարժներից յուրաքանչյուրն ունի երեխաների հետ աշխատելու խանդավառության անհրաժեշտ ոգևորությունը, մասնագիտական որակավորում եւ պրակտիկա: Նույնիսկ լավագույն կրթական ծրագիրը քիչ կարևոր է առանց որակյալ մարդկանց: Մեր բարեկամական մթնոլորտի հիմքը ընդհանուր արժեքներն ու աշխատանքային հաղորդակցությունն է:
Մանկավարժ և ուսուցիչ ՏԱԹԵՎԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Փորձ ձեռք եմ բերել համագորցակցելով «Զատիկ» մանկապարտեզի կոլեկտիվի հետ աշխատանքում և որպես անհատ, երեխաներին խնամք ապահովելով տարբեր ընտանիքներում: Նաև անցել եմ վերապատրաստման դասընթաց սոցիալական ծառայությունների աշխատողների համար - կենտրոնանալով 0-6 տարեկան երեխաների խնամքի վրա: Ստացել եմ նաև առաջին բուժօգնության դասընթաց:
Սիրում եմ կազմակերպել պարային ու երգեցողության դասեր երեխաների եւ մեծահասակների համար: Ես Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ եմ եւ մասնագիտությամբ օպերային երգչուհի: Խոսում եմ մայրենի լեզվով' հայերեն, ռուսերեն, ինչպես նաև զարգացնում եմ չեխերենն ու անգլերենը: